ԿարևորՔաղաքական

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավարին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը:

Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել առաքելությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և համագործակցային վերաբերմունքի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։

Կարդացեք նաև

Back to top button