Դպրություն

Նոր սկի՞զբ, թե՞ սահմանափակման փորձ. բարձրագույն կրթության օրենքը՝ հակասությունների և հնարավորությունների միջև․ «Դպրություն»

Բարեփոխումների իրականացման, ոլորտներում մի շարք միջազգային նոր զարգացումներին համահունչ ձևակերպումների և գործիքակազմերի ներդրման, ինչպես նաև որակի առավել խիստ հսկողությունը երաշխավորելու նպատակով առաջացավ մի շարք օրենքների փոխարեն մեկ միասնական օրենք ունենալու, ինչպես նաև մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։

2025 թվականի հոկտեմբերի 11-ին ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենք»-ը, որն ուժի մեջ մտավ ինը օր անց՝ հոկտեմբերի 20-ին։

Ատոմ Մխիթարյան

«Խնդիրների մասին խոսելիս նախ պետք է սկսել այն հանգամանքից, որ օրենքը նաև որոշակի հակասություններ ունի գործող սահմանադրության հետ։ Մի շարք գիտնականներով մենք հանրագիր դիմում էինք ուղարկել ՀՀ նախագահին, որպեսզի սահմանադրականությունը ստուգելու նպատակով, ամեն դեպքում, օրենքը գնար Սահմանադրական դատարան։ Իրավաբանական վարչությունում դեռևս քննարկում են այս հարցը, բայց պետք է ասել, որ գիտության ոլորտի մարդիկ, համենայնդեպս, գտել են առնվազն 4 կետ, որոնք սահմանադրությանը հակասում են։ Օրենքում կան նաև բազմաթիվ դրական կետեր»,- նկատում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Վիգեն Խալաթյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը մեր երկրի համար միայն իրավական փաստաթուղթ չէ, այն նաև ռազմավարական ուղենիշ է, թե երկիրը որ ուղղությամբ է փորձում զարգանալ։ Օրենքը պետք է դիտարկել ոչ թե սահմանափակումների, այլ հնարավորությունների դաշտում»,- ասում է ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալաթյանը։

Կարդացեք նաև

Back to top button