Հանրային ռադիոյի ուղիղ եթերում՝ «Երաժշտական առավոտ» հաղորդումն է:
Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանն այս անգամ հյուրընկալել են հեղինակ-կատարող Արեգ Նազարյանին։ Ուղիղ եթերում հնչում են կենդանի կատարումներ, իսկ զրույցը վերաբերում է նրա նոր ալբոմին և առաջիկա համերգներին։
Միացեք մեզ՝ վայելելու կենդանի երաժշտություն և հետաքրքիր մտքեր ստեղծագործական ընթացքի մասին։




