Ձեր փաստաբանը

Օդի աղտոտվածությունը՝ լուռ, երբեմն անտեսանելի հանցագործ. մաքուր օդի իրավունքը․ «Ձեր փաստաբանը»

  • Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների և շրջակա միջավայրի հատուկ զեկուցողի, օդի աղտոտվածությունը՝ լուռ, երբեմն անտեսանելի հանցագործ է։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների տարեկան աշխարհում օդի ատոտվածությունից մահանում է 7 միլիոն մարդ։ Այսինքն, օդի աղտոտվածությունը կլիմայի փոփոխության ու կենսաբազմազանության կորստին հավասար բնապահպանական ճգնաժա՞մ է, թե՞ ավելի ավերիչ հետևանքներ ունի։
  • Օդի աղտոտվածությունն ազդում է ինչպես մարդկանց, շրջակա միջավայրի վրա, այնպես էլ տնտեսության կայունության վրա։ Որո՞նք են օդի աղտոտվածության հիմնական աղբյուրներն աշխարհում ու Հայաստանում։ Արդյո՞ք բոլոր պետությունները հավասարապես գիտակցում են հիմնախնդրի ծավալը և ինչպե՞ս են պայքարում վերջինիս դեմ։
  • Մաքուր օդ ունենալու իրավունքը համարվում է հիմնարար իրավունք ու մաս է կազմում մաքուր, անվտանգ և առողջ շրջակա միջավայրի իրավունքի։ Այսինքն՝ սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա մաքուր օդ։ ԱՀԿ-ն ժամանակ առ ժամանակ վերանայում է օդի որակի չափորոշիչները /ուղեցույց/։ Որո՞նք են դրանք։
  • Հայաստանում օդի որակի հետ կապված, մեղմ ասած, անբարենպաստ պայմաններ են ստեղծվել.շինարարություն, հանքեր, տրանսպորտ, ջեռուցում, աղբավայրեր և այլն։ Խնդրում եմ ներկայացրեք՝ PM2.5 և PM10 մասնիկների չափումները ի՞նչ են իրենցից ներկայացնում և ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։
  • Անդրադառնանք խնդրի իրավական կողմին։ Մեր Սահմանադրությունը (12-րդ հոդված) ամրագրում է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման իրավունքը։ Ոլորտային օրենքը «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքն է, որը վերջին տարիներին ենթարկվել է փոփոխությունների։ Ըստ իս, Սահմանադրությունը չի համապատասխանում ժամանակակից իրավակարգավորումներին այս առումով, որին պետք է անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների համատեքստում։ Ինչպես կգնահատեք «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին և օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունման գործընթացը։
  • Իրականացվում են օրենսդրական փոփոխություններ, ներդրվում են չափման նոր սարքավորումներ, մշակվում է օդի աղտոտվածության նվազեցման հետ կապված քառամյա ծրագիր և այլն։ Իսկ ինչպե՞ս կարող են քաղաքացիները նպաստել օդի աղտոտվածության նվազեցմանն իրենց անհատական գործողություններով։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի կլիմայի փոփոխության գծով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը։

Կարդացեք նաև

Back to top button