ԿարևորՄիջազգային

ԱԷՄԳ-ն հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի վնասված էլեկտրասնուցման գծերի վերանորոգման մեկնարկի մասին

Դիզելային գեներատորներով չորս շաբաթ աշխատելուց հետո Զապորոժիեի ատոմակայանի վնասված արտաքին էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները սկսվել են, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Նա նշել է, որ վերանորոգումը հնարավոր է դարձել տեղական հրադադարի հաստատումից հետո։

Կայանի ղեկավարությունը հաստատել է վերանորոգման փաստը՝ նշելով, որ դա հնարավոր են դարձել ԱԷՄԳ-ի և ռուսական պետական ​​«Ռոսատոմ» կորպորացիայի միջև «սերտ համագործակցության» շնորհիվ։

Կայանը էլեկտրաէներգիա չի արտադրում և ամբողջությամբ կախված է արտաքին սնուցումից։ Սակայն այն պետք է պահպանի իր վեց անջատված ռեակտորների և օգտագործված միջուկային վառելիքի սառեցումը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար։

Սեպտեմբերի 23-ից ի վեր ատոմակայանն աշխատում է դիզելային գեներատորներով․ արտաքին էլեկտրահաղորդման գիծը վնասվել էր հրետակոծությունից, որի համար երկու կողմերը մեղադրում են միմյանց։

Կարդացեք նաև

Back to top button