ԿարևորՀասարակություն

ԵՄ-ի ֆինանսավորմամբ վերականգնվել է Շինուհայր համայնքի ոռոգման համակարգը

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության կայուն և կանաչ հանրային ենթակառուցվածքների բաղադրիչի շրջանակում ԵՄ-ի և Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» (R2D Սյունիք) վերականգնել է Շինուհայր համայնքի ոռոգման համակարգը, հայտնումեն Հայաստանում ԵՄ գրասենյակից:

Նոր համակարգի շնորհիվ այժմ ջուր է մատակարարվում ավելի քան 3000 բնակչի և 50 հեկտար գյուղատնտեսական հողատարածքի, ինչը խթանում է գյուղատնտեսության զարգացումը և նպաստում տեղի ֆերմերների պարենային անվտանգությաւն ամրապնդմանը։

Համայնքային այս ենթակառուցվածքը Սյունիքի բոլոր խոշորացված համայնքներում իրականացվող 19 նախագծերից մեկն է։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Կարդացեք նաև

Back to top button