Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան, հյուր՝ Նարինե Նազարյան` Արմենպրես լրատվական գործակալության տնօրեն:
Թեմա՝ հոկտեմբերի 16-ին Հայաստանում նշվում է Հայ մամուլի օրը։
ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը սահմանվել է որպես Մամուլի աշխատակիցների օր, իսկ հետագայում վերանվանվել է Հայ մամուլի օր։ Օրվա ընտրությունը պատահական չէ․ 1794 թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարար»-ը, որը հիմնադրել է Հարություն քահանա Շմավոնյանը։
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոսը,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» թռիչքների չվացուցակ,
- Լավ երաժշտական ընտրանի,
- Կապ ռադիոլսողների հետ:




