
Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ դատարանը արձանագրել է, որ մի շարք մեղադրանքներ չեն անցնում հիմնավոր կասկածի շեմը։
Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչերի, հարկեր չվճարելու և փողերի լվացման մեջ։ Նա ձերբակալվել է Ռուսաստանից վերադառնալուց հետո՝ վարչապետին ուղղված քննադատություններից հետո։
Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկումը 11 ժամ է տևել։




