
ԱՄՆ Սենատն ութերորդ անգամ մերժել է կառավարության ֆինանսավորման մասին հանրապետականների օրինագիծը։ Այն ավելի վաղ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատում։ Օրինագծի դեմ է քվեարկել 49-ն օրենսդիր, կողմ է եղել 45-ը։ Վեց սենատոր չի մասնակցել քվեարկությանը։
Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունի (հանրապետական, Հարավային Կարոլինա) խոսքով՝ «դեմոկրատները չեն հանգստանա, մինչև զինվորականների ու պետական ծառայողների ընտանիքները հերթ չկանգնեն մթերային խանութների դիմաց կամ աշխատավարձի օրը չայցելեն իրենց պարտատերերին»։
ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է իր աշխատանքը հոկտեմբերի 1-ին։ Փակուղու գլխավոր պատճառը դեմոկրատների և հանրապետականների միջև տարաձայնություններն են բյուջետային ծախսերի ֆինանսավորման հարցերում:
Շուրջ 4000 պետական ծառայող ստացել է աշխատանքից ազատման ծանուցում, իսկ 1.4 միլիոնը չվարձատրվող արձակուրդի մեջ է։ Մի շարք կարևորագույն ոլորտներում (առողջապահություն, սահմանապահ ծառայություն) մարդիկ աշխատում են առանց վարձատրության։




