
Սիրված դերասան Նարեկ Դուրյանի առողջական վիճակն արդեն լավ է։ Հոկտեմբերի 25- ին «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ նա վատացել էր եւ տեղափոխվել հիվանդանոց։
Դերասանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ իրեն լավ է զգում եւ հանդիսատեսին հոկտեմբերի 29- ին կրկին հրավիրում է հանդիպման՝ ընդհատված ներկայացումը շարունակելու համար։
Նարեկ Դուրյանը առողջության, հանդիսատեսի, ընդհատված ներկայացումը շարունակելու մասին




