ԿարևորՄիջազգային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը կրկին վստահեց Լեկորնյուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերանշանակել է Սեբաստիան Լեկորնյուին երկրի վարչապետի պաշտոնում՝ նրա հրաժարականից 4 օր անց։

Լեկորնյուն հրաժարական էր ներկայացրել՝ հայտնելով, որ այլևս չի ցանկանում ղեկավարել կառավարությունը, սակայն նախագահի հետ շարունակվող խորհրդակցություններից հետո համաձայնել է վերադառնալ պաշտոնին։

Ելիսեյան պալատը հաղորդել է, որ Մակրոնը որոշումը կայացրել է 48 ժամում նոր վարչապետ նշանսկելու իր իսկ սահմանած ժամկետի ավարտին։ Վերանշանակումից հետո Լեկորնյուն X սոցիալական հարթակում գրել է, որ ընդունում է «իրեն վստահված առաքելությունը պարտքի զգացումից ելնելով»։

Մինչև անակնկալ նշանակումը, Մակրոնը հանդիպել էր խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ՝ բացառությամբ ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի։ Քննարկումների նպատակն էր ձևավորել կառավարություն, որը կկարողանա պատգամավորների մեծամասնության աջակցությամբ տարեվերջին ապահովել բյուջեի ընդունումը։

Կարդացեք նաև

Back to top button