
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը եւ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որոնք հանդես են գալիս 110 կգ քաշային կարգում:
Պոկում վարժությունից հետո Կարապետյանը 187 կգ արդյունքով 3-րդն է, Սիմոն Մարտիրոսյանը ձախողել է եւ զրո ստացել:




