
Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, ուրբաթ օրը Օսլոյում հայտարարել է Նոբելյան կոմիտեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարվում էր մրցանակի հիմնական հավակնորդներից մեկը։ Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը կասեցնելու և այլ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու նրա որոշումները բացասաբար են անդրադարձել նրա թեկնածության վրա։




