ԿարևորՀասարակություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնի ղեկավարի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել American Enterprise Institute-ի նախագահ Ռոբերտ Դոերի հետ, Ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։

Տեղեկատվության համաձայն՝ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրից հետո ձևավորված նոր հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները՝ հետազոտական և վերլուծական նախաձեռնությունների շրջանակում։

American Enterprise Institute-ը (AEI) ԱՄՆ հեղինակավոր վերլուծական կենտրոններից է, որը իրականացնում է ուսումնասիրություններ կառավարության, քաղաքականության, տնտեսության, սոցիալական բարեկեցության, ինչպես նաև արտաքին և պաշտպանական քաղաքականության ոլորտներում։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական թեմաների շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button