ԿարևորՀասարակություն

Գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության և հոսպիտալացման հիմնական պատճառներից է․ գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով. ԱՆ

Գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության և հոսպիտալացման հիմնական պատճառներից է: Այն կարող է հեշտությամբ տարածվել մանկապարտեզներում և խաղահրապարակներում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ ծանր գրիպով:

Գրիպով ուղեկցվող բարդություններ`

  • ջրազրկում,
  • թոքաբորբ,
  • բրոնխիտ,
  • ճակատային, հայմորյան խոռոչների և ականջի բորբոքումներ,
  • ֆեբրիլ ցնցումներ, հազվադեպ նաև՝ էնցեֆալիտ կամ էնցեֆալոպաթիա:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրանց բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է. այն կանխում է բարդություններն ու պաշտպանում ոչ միայն ձեր երեխաներին, այլև` ընտանիքի մյուս անդամներին:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների հետ միաժամանակ կամ ցանկացած ընդմիջումով:

Պատվաստե՛ք ձեր փոքրիկին այսօր. գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով»,- ասված է հաղորդագրությունում։:

Կարդացեք նաև

Back to top button