
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Քաղաքացիները ընտրում են հինգ քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսիի, Բաթումի, Ռուսթավիի և Փոթիի քաղաքապետերի և 64 քաղաքային խորհուրդների (սակրեբուլոների) անդամների։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 12 կուսակցություն, Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու։
Իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը երրորդ անգամ առաջադրել է Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեին։ Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հզոր Վրաստան — Լելո»-ն և «Գախարիան՝ հանուն Վրաստանի»-ն, առաջադրել են մայրաքաղաքի քաղաքապետի միասնական թեկնածու՝ նախկին պատգամավոր Իրակլի Կուպրաձեին։
Ընդդիմադիր ութ ուժեր, այդ թվում՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը, հրաժարվել են մասնակցել ընտրություններին։




