ԿարևորՀասարակություն

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել  է Խարբերդի մասնագիտացված մանկատուն և ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և ««Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարարը շրջել է հաստատությունների տարածքներում, հետևել շինարարական և նախագծման աշխատանքների ընթացքին։

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի վերանորոգման նախագծային աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնց կապակցությամբ նախարար Արսեն Թորոսյանը հստակ հանձնարարականներ է տվել՝ կարճ ժամկետներում շտկել դրանք և ապահովել իրականացվող աշխատանքների բարձր որակը։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի, վերականգնողական և այլ ծառայությունների շարունակական բարելավումը՝ ընդգծելով նրանց կարողությունների զարգացմանն ու ինքնուրույն կյանքի հմտությունների ձևավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

Back to top button