
Գերմանիայի Մյունխենի օդանավակայանը այս գիշեր հայտարարել է, որ հինգշաբթի երեկոյան ժամանակավորապես փակվել է, քանի որ նկատվել են մի քանի անհայտ ԱԹՆ-ներ։
Չեղարկվել է 17 թռիչք, ևս 15-ի ժամանումներ տեղափոխվել են Շտուտգարտ, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ և Վիեննա։
Գերմանական ոստիկանությունը օդանավակայանի շրջակայքում փնտրում է վայրը, որտեղից արձակել են դրոնները։
Անցած շաբաթ անհայտ անօդաչուների պատճառով ժամանակավորապես փակվել էին նաև Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները։ Երեքշաբթի օրը դրոն էր նկատվել նորվեգական մեկ այլ օդանավակայանում` Բրյոննյոյսուն քաղաքում։
Flightradar24-ի տվյալներով՝ Մյունխենի օդանավակայանը կրկին բացվում է տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին (Երեւանի ժամանակով 8։00)։ Առաջին ժամանումը նախատեսված է 5:25-ին՝ Բանգկոկից, իսկ առաջին թռիչքը՝ 5:50-ին Վառնա։




