
Աբու Դաբիում անցկացվող համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է «Կապակցված ազգեր. տրանսպորտի և ենթակառուցվածքների դերը կայուն զարգացման մեջ» խորագրով պանելային քննարկմանը,
հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ի պատասխան հնչած հարցերի` նախարարը նկատել է, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը համարում է ռազմավարական նշանակության, իսկ ճանապարհային ցանցի արդիականացումը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից։
Խուդաթյանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել հարցերի։




