Դպրություն

Ագրարային համալսարանը՝ երեկ և այսօր․ նոր համագործակցություններ և մագիստրոսական ծրագրեր․ «Դպրություն»

Ագրարային համալսարանը՝ իր հարստագույն պատմությամբ և ժամանակակից նպատակադրություններով, գնում է զարգացման նոր ուղիներով։ ՀԱԱՀ-ը վերափոխվում է՝ զուգակցելով ավանդույթը՝ ժամանակակից մոտեցումներով։ Նոր լաբորատորիաներ, արդիականացված ուսումնական ծրագրեր, թվայնացված դասավանդում։ Ներդրվում են մագիստրոսական նոր ծրագրեր, հաստատվում նոր համագործակցություններ, դպրոցներում ստեղծվում են ագրոդասարաններ։ Հայաստանի գյուղատնտեսության ապագան սկսվում է կրթությունից։

Վերջին տարիներին Ագրարային համալսարանը մեծ կարևորություն է տալիս դպրոցների հետ համագործակցությանը։ Նպատակն է՝ դեռ ավագ դպրոցից ծանոթացնել գյուղատնտեսական կրթության հնարավորություններին, արթնացնել հետաքրքրություն, տալ գործնական գիտելիք։

Իրականացվում են՝ դասախոսություններ դպրոցներում, ուսումնական այցեր համալսարան, ագրոդասարանների ստեղծման ծրագրեր, համատեղ նախագծեր՝ գյուղատնտեսական փորձարկումների, փոքր ջերմոցների կամ այգիների հիման վրա։

Համագործակցություններից առանձնակի հատկանշական են՝ «Դպրոց-Համալսարան» կամուրջի կառուցումը, տեխնոլոգիական Ագրոկենտրոնների ստեղծումը, բնապահպանական և ագրոբիզնես ծրագրերը։ Գործում են նաև կրթական նախագծեր, որոնք ֆինանսավորվում են միջազգային գործընկերների միջոցով։

Ագրարային համալսարանը ոչ միայն փոխանցում է գիտելիք, այլև ձևավորում է մտածողություն՝ նոր սերնդի մասնագետների, որոնք պատրաստ են աշխատել հողի հետ, նոր տեխնոլոգիաներ կիրառել գյուղատնտեսության մեջ և վերափոխել Հայաստանի ապագան։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են՝ Հայաստանի ագային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը։

Կարդացեք նաև

Back to top button