Վերնատուն

Դիզայնը մտածողություն է. Քրիստինե Աբրահամյան․ «Վերնատուն»

Դիզայնը միջավայրի, առարկաների և մարդու փոխհարաբերությունների լուծումն է։ Միջավայրերը կազմակերպվում են այս երեք բաղադրիչների փոխազդեցությամբ։ Այս ամենն արտահայտվում է մարդու ապրելակերպի, մտածողության և կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ։ Միջավայրի կազմակերպումը միայն տարածական հարցերի լուծում չէ։ Այն պետք է հաշվի առնի նաև հոգեբանական, սոցիալ-մշակութային ասպեկտները։

Դա մի ամբողջական համակարգ է, որը կապված է ժամանակի և մտածողության հետ,- ասում է ինտերիեր, դիզայներ Քրիստինե Աբրահամյանը: Քրիստինե Աբրահամյանն իր նախագծերում առաջնորդվում է շարժման գաղափարով։ Տարածությունները որոնց հետ նա աշխատում է կազմակերպվում են շարժման գաղափարի շուրջ:

Քրիստինե Աբրահամյանի ստեղծած «Տար-բեր, տար-բեր, ապրիր տարբեր» մոդուլային կահույքի նախագծի հիմքում նույնպես շարժման սկզբունքն է։ Այս նախագծի գաղափարը ծնվել է, երբ նա սկսել է ուսումնասիրել հայկական զարդանախշերը։ Նա սկսել է փորձարկումներ և հետազոտություններ անել դրանց հետ։ Այդ գաղափարը նրա մոտ ծագել է ջազ-ֆյուժնի հանդեպ ունեցած հետաքրքրությունից։

Նա նպատակ ուներ մարդկանց ներգրավել ստեղծագործական գործընթացում՝ հնարավորություն տալով նրանց ձևավորել իրենց տունը՝ իրենց պատկերացումների համաձայն։ Երեք մոդուլներից բաղկացած կահույքից կարելի է ստեղծել տարբեր ֆունկցիոնալ առարկաներ։ Քանի որ դրանք շատ փոփոխական են, դրանք կարելի է անընդհատ փոխել՝ ըստ միջավայրի, տրամադրության և կարիքների։

Կարդացեք նաև

Back to top button