ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել են, որ համաձայնեցրել են Գազայի հատվածում խաղաղ կարգավորման ծրագիրը։ Այն ունի 21 կետ եւ նախատեսում է իշխանությունից ՀԱՄԱՍ-ի հեռացում եւ տարածքի ապառազմականացում Թրամփի գլխավորությամբ ստեղծվելիք միջազգային խորհրդի վերահսկողությամբ։
ԱՄՆ նախագահը ավելի վաղ նաեւ հաստատել էր, որ Գազայի հետպատերազմյան կառավարման մեջ կարող է մասնակցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը։




