ԿարևորՄիջազգային

Վիետնամում «Բուալոյ» թայֆունի պատճառով 12 մարդ է զոհվել

Տեղական VnExpress լրատվական կայքի փոխանցմամբ՝ Վիետնամի հյուսիսային և կենտրոնական շրջաններում «Բուալոյ» թայֆունի պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ, իսկ 17-ը անհետ կորել են։ Նշվում է, որ 17 ձկնորսների հետ կապը կորել է։

Լրատվական գործակալության տվյալներով՝ փոթորկից ամենաշատը տուժել է կենտրոնական Թան Հոա նահանգը։ Հարյուրավոր տներ են ավերվել, իսկ հեռահաղորդակցության աշտարակներն ու էլեկտրահաղորդման գծերը վնասվել են, ինչի հետևանքով տարածաշրջանի զգալի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և հեռախոսային կապի։ Փոթորիկը նաև ջարդուփշուր է արել և վնասել է տասնյակ մեքենաներ։

Կարդացեք նաև

Back to top button