ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ի հարվածները չեն կարողացել ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը. Մոհամմադ Էսլամի

ԱՄՆ-ի ռմբակոծությունները չեն կարողացել ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։

«Ռմբակոծությունները չեն կարողացել ոչնչացնել մեր միջուկային ենթակառուցվածքը։ Միջուկային տեխնոլոգիաների զարգացման մեր խաղաղ ծրագրից շեղումներ չեն լինի։ Վստահ եղեք, որ առաջ ենք շարժվում առանց ընդհատումների», — ասել է նա՝ խոսելով Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների մասին։

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել էր Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունն անվանել էր «արտակարգ ռազմական հաջողություն»՝ հայտարարելով, որ բոլոր երեք օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են», և Իրանի միջուկային սպառնալիքը վերացվել է։

Կարդացեք նաև

Back to top button