ԿարևորՄիջազգային

Մոլդովայում ընտրություններից առաջ ձերբակալվել է 74 մարդ՝ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով

Կիրակի օրը նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Մոլդովայում ձերբակալվել է 74 մարդ։ Նրանց կասկածում են երկրում անկարգություններ կազմակերպելու նպատակով նախապատրաստություն անցնելու մեջ, այդ թվում՝ Սերբիայում։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը հայտնել է կանխիկ գումարի, համազգեստի, զենքի եւ պայթուցիկների առգրավման մասին։ Իրավապահների վարկածով՝ կազմակերպիչները կապ ունեն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, հայտնում է BBC-ին։

Ըստ դատախազության՝ նախապատրաստական գործողություններին մասնակցել են տասնյակ մարդիկ։ Նրանց սովորեցրել են կոտրել ոստիկանական պատնեշները, դիմադրել իրավապահներին, օգտագործել մահակներ, ձեռնաշղթաներ, իսկ որոշ դեպքերում նաեւ հրազեն։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոսկվան սպառնում է երկրի անկախությանը եւ եվրոպական ապագային։ Իսկ ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները փորձում են ընտրողներին ահաբեկել սեպտեմբերի 28-ի քվեարկությունից առաջ։

Կարդացեք նաև

Back to top button