
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության փոփոխությունը։
«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահը հավատում է Ուկրաինայի ոչ միայն դիմանալու, այլև մեզ հետ միասին իր իրավունքները պաշտպանելու ունակությանը»,- Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդը դրական է գնահատել Թրամփի հայտարարությունները, որոնք ընդգծում էին Ռուսաստանի տնտեսության թուլացումը և ռազմական անհաջողությունները։
Ավելի վաղ՝ Դոնալդ Թրամփը TruthSocial հարթակում արված իր գրառման մեջ վստահություն էր հայտնել, որ Եվրամիության աջակցությամբ Ուկրաինան կարող է պայքարել և վերականգնել իր ամբողջ տարածքը։




