ԿարևորՄիջազգային

Իրանը միջուկային զենքի կարիք չունի և այն արտադրելու մտադրություն չունի․ Ալի Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի կարիք չունի և այն արտադրելու մտադրություն չունի։

«Այսօր ունենք ուրանի հարստացման բարձր մակարդակ։ Իհարկե, այն երկրները, որոնք ցանկանում են միջուկային զենք ունենալ, այն բարձրացնում են մինչև 90%։ Քանի որ մենք զենքի կարիք չունենք և որոշել ենք հրաժարվել միջուկային զենքից, բարձրացրել ենք մինչև 60%, ինչը շատ բարձր մակարդակ է, շատ լավ մակարդակ, որը անհրաժեշտ է մեր երկրի առջև ծառացած որոշ խնդիրներ լուծելու համար», — ասել է նա Իրանի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button