
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Անտեղյակության պատճառով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Վեհափառ հայրապետին երբեմն ներկայացվում են մեղադրանքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, այսօր ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Վերջերս նշվել էր, թե Եկեղեցական- ներկայացուցչական հինգերորդ ժողովում հայտարարվել էր, որ նվիրապետական աթոռները ևս իջեցվեն թեմական կառույցների մակարդակին։ Տեր Վահրամ քահանան այսօր պաշտոնապես հերքեց սա. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես նախանձախնդիր է եղել, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու անբաժանելի մասը կազմող իր նվիրապետական աթոռները լինեն զորեղ և ուժեղ, որովհետև այդ ուժն ու զորությունը հենց Մայր Աթոռ սուրբ Էջնմիածնի զորությունն է և միասնության մեջ է ընդհանուր շինությունը»,- հայտարարել է տեր Վահրամը։




