Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան, հյուրեր՝ Ռոզա Բալեյան` ցուցանշանային (ձևական) լեզվի լիցենզավորված թարգմանիչ,և Արևիկ Հովհաննիսյան` Հայաստանի Խուլերի Միավորում ՀԿ համակարգող:
Թեմա՝ սեպտեմբերի 23-ը նշվում է որպես Ժեստերի լեզուների միջազգային օր, որի նպատակը խուլ և թույլ լսողություն ունեցող միլիոնավոր մարդկանց համար այդ լեզուների նշանակության վրա ուշադրություն հրավիրելն է։ Միջազգային օրը հռչակվել է 2017թ․ դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։
Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոսը,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց թռիչքների չվացուցակ,
- Լավ երաժշտական ընտրանի,
- Կապ ռադիոլսողների հետ:




