Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։
Լևոն Սարդարյանն ու փորձագետը զրուցում են բանակի բարեփոխումների, արդիականացման, տարբեր երկրների հետ ռազմաքաղաքական գործակցության մասին։
Ներսիսյանի խոսքով՝ Հայաստանի ռազմական բյուջեն հասել է ՀՆԱ-ի 6 տոկոսին։ Հայկական բանակն ակտիվ տրանֆորմացիայի փուլում է։ Փորձագետը նշել է, թե ռազմարդյունաբերության ոլորտը նոր է ոտքի կանգնում, տարիներ են պետք, որ այն մեծ համակարգ դառնա։




