
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբից իր հեռանալու պատճառների մասին է metaratings.ru-ին պատմել Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ եւ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
«Հուլիսի վերջում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականում գլխավոր մարզիչի փոփոխություն է լինելու։ Շաբաթվա ընթացքում շարունակվեց խոսակցությունը, որ Ջոնը [հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը] հեռանում է թիմից։ Որոշ ժամանակ անց նշանակվեց Մելիքյանը [ներկա գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը]։ Մի քանի օր անց նա զանգեց ինձ ու ասաց, որ իր շտաբում արդեն կա դարպասապահների մարզիչ, որի հետ աշխատում է երկար տարիներ։ Իրականում ես արդեն ինքնուրույն որոշել էի, որ քիչ հավանական է մնամ հավաքականի մարզչական շտաբում»,- ասել է Բերեզովսկին։
Նա ազգային հավաքականում դարպասապահների մարզիչ էր 2020- 2025 թվականներին։




