ԿարևորՄիջազգային

Սպիտակ տունը աուտիզմը պայմանավորում է պարացետամոլի օգտագործմամբ. WR

Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է հայտարարել, որ երեխաների մոտ աուտիզմի վտանգը պայմանավորված է մոր հղիության ժամանակ թայլենոլի [ամերիկյան հայտնի դեղամիջոց, որի հիմնական տարրը պարացետամոլն է]օգտագործման հետ, գրում է Washington post-ը` հղում անելով իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով` իշխանությունները հենվում են Նյու Յորքում Mount Sinai բժշկական կենտրոնի եւ Հարվարդի համալսարանի ուսումնասիրությունների վրա։ Շուտով Թրամփի վարչակազմը մտադիր է հանդես գալ զգուշացումով` կոչ անելով բարձր ջերմության դեպքում հղիության վաղ շրջանում ձեռնպահ մնալ թայլենոլի օգտագործումից։

Կարդացեք նաև

Back to top button