Դա չի լինի. այսպես է արձագանքել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Պաղեստինի ճանաչման լուրերին։
«Որեւէ պաղեստինյան պետություն Հորդանան գետից արեւմուտք չի հիմնվի»,- իր հեռուստաուղերձում ասել է նա։
Մինչ այդ` մի քանի րոպե ընդմիջումով Պաղեստին պետությունը ճանաչել էին Կանադան, Ավստրալիան, Մեծ Բրիատանիան, մի փոքր ավելի ուշ` արդեն Նեթանյահուի հեռուստաուղերձից հետո, Պորտուգալիան։ Ֆրանսիան եւ Բելգիան հայտարարել են, որ Պաղեստինը կճանաչեն այսօր բացվող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ժամանակ։
Իսրայելի ընդդիմությունը հայտարարել է, որ արեւմտյան երկրների կողմից Պաղեստինը ճանաչելու պատասխանատվությունն ընկնում է Նեթանյահուի եւ նրա ծայրահեղ աջ դաշնակիցների վրն` ֆինանսների նախարար Բեցալել Սոտրիչի գլխավորությամբ, հաղորդում է BBC-ին։
«Պաղեստինի միակողմանի ճանաչումը Նաթանյահուի եւ Սմոտրիչի քաղաքական ծանրագույն ձախողումն է»,- հայտարարել է «Ժողովրդավարներ» կուսակցության առաջնորդ Յիր Գոլանը։
Ընդդիմության առաջնորդ Յիր Լապիդը ճանաչումը որակել է վատ քայլ։ «Իսրայելի աշխատող կառավարությունը նման բան թույլ չէր տա»,- ասել է նա։
ՄԱԿ-ի անդամ 193 երկրների երեք քառորդն արդեն ճանաչել է Պաղեստինը, այդ թվում` Հայաստանը։ Սակայն այն դեռ չունի համաձայնեցված սահմաններ, մայրաքաղաք ու բանակ եւ ճանաչումը առայժմ միայն խորհրդանշական իմաստ ունի։




