
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 7-րդ համաժողովի արդյունքում նոր վարչություն է ընտրել: Նոր վարչությունը 20-հոգանոց կազմ ունի։
Էլեկտրոնային նախնական հաշվարկների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը (758 ձայն)։ Այժմ իրականացվում է ձեռքով հաշվարկը։
24 ժամվա ընթացքում կարող են ստացվել բողոքարկման հայտեր, հաջորդ 24 ժամվա ընթացքում հայտերը պետք է քննվեն։ Եթե բողոքարկում չստացվի, ձեռքով ստացված տվյալները կհամարվեն վերջնական։ Ընթանում է քվեաթերթիկների ձեռքով հաշվարկը։




