Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները խորացել են, բոլոր բնագավառներում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար դեսպան Ռենոն նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացման մեջ, և շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Ռենոյի ներդրման համար նախարար Նալբանդյանն ԱԳՆ մեդալ է հանձնել Ֆրանսիայի դեսպանին: