ԿարևորՏնտեսական

ԱՄՆ-ում իջեցվել է հիմնական տոկոսադրույքը Թրամփի՞, թե՞ շուկայի պահանջով

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը [կենտրոնական բանկը] 0,25 %-ով իջեցրել է հիմնական տոկոսադրույքը` այն սահմանելով 4- 4.25 % միջակայքում։ Տեւական ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում էր, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվի եւ պահանջում էր կառույցի ղեկավարի հրաժարականը։

Սա տոկոսադրույքի առաջին փոփոխությունն էր այս տարում։ ԴՊՀ-ն  ստիպված էր ընտրություն կատարելու իր երկու պաշտոնական նպատակների միջեւ` կամ զսպել գնաճը, կամ պահպանել աշխատաշուկան։ Աշխատաշուկայի բացասական տվյալները ստիպել են կառույցին նվազեցնել տոկոսադրույքը։  Կառույցի ղեկավար Ջերոմ Փաուելը, նիստի արդյունքներն ամփոփելով,  խոստովանել է, որ գնաճը մնում է բարձր (ինչը սովորաբար չպետք է հանգեցներ տոկոսադրույքի նվազեցման), բայց ընդգծել է, որ ԴՊՀ-ն կպահպանի իր անկախությունը՝ հակառակ արտաքին ճնշումներին։

Կարդացեք նաև

Back to top button