ԿարևորՀասարակություն

Ժաննա Հարությունյանն ընտրվել է ԿԶՆԱԿ տնօրեն

«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօր Ժաննա Հարությունյանին ընտրել է հիմնադրամի տնօրեն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Տնօրենի մրցույթին ներկայացվել էր երկու վավեր հայտ: Թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրել են հիմնադրամի զարգացման իրենց հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին:

Փակ գաղտնի քվեարկությամբ՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել Ժաննա Հարությունյանը:

Կարդացեք նաև

Back to top button