ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Պրիմադոննան, որն ատում է, որ իրեն այդպես են կոչում․ եռամյա լռությանը հաջորդած զրույցը՝ քաղաքական ու դատական արձագանքի հիմք

3 ժամ 38 րոպե տևողությամբ զրույց՝ ավելի քան 3 տարվա լռությունից հետո․ խոսել է տասնամյակներ շարունակ ռուսական երգարվեստի ուղղությունն ու երաժշտական ճաշակը թելադրած Ալլա Պուգաչովան։ Եկատիրինա Գորդեևային տված հարցազրույցում նա անդրադարձել է Ռուսաստանից հեռանալու իր պատճառներին, մի շարք քաղաքական գործիչների հետ իր շփումներին, իր մի շարք ամուսնություններին և այլ թեմաների։ 6 օրում ավելի քան 17 միլիոն դիտում ունեցած զրույցը քաղաքական անդրադարձների, անգամ դատական գործի հիմք է դարձել։

Պուգաչովան ունեցավ 5 ամուսնություն, բայց սիրեց միայն առաջին ու այս պահին վերջին ամուսնուն։ Սիրեց նաև հայրենիքը, բայց լքեց այն՝ լքված լինելու զգացումով։ Նա տվեց այս հարցազրույցը հենց իր ամուսինների, հայրենիքի, երկրպագուների մասին խոսելու համար՝ նշելով, որ իր երեխաները պետք է ունենան սա՝ որպես փաստաթուղթ և իմանան ճշմարտությունը իրենց հոր ու մոր մասին։

Կարդացեք նաև

Back to top button