
Տիգրան Համասյանը Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ) հետ 2015 թ. ելույթ կունենա աշխարհի 100 քաղաքներում, որտեղ հայերը հանգրվանել են Հայոց ցեղասպանությունից հետո: «Մեկ շաբաթ առաջ ավարտել ենք երգչախմբի հետ համատեղ կայանալիք համերգի երգացանկի ձայնագրման աշխատանքները: Ձայնագրումը Հայաստանում կատարել է գերմանական ECM կազմակերպությունը», — այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Տիգրան Համասյանը:
Երաժշտի խոսքով՝ ձայներիզում տեղ են գտել V-XX դդ. ստեղծված հայ հոգևոր երաժտության ստեղծագործություններ, որոնք դաշնամուրի և երգչախմբի համար մշակումը կատարել է Տիգրան Համասյանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ձայներիզի շնորհանդեսը ծրագրվում է իրականացնել հաջորդ տարի աշնանը:




