Դպրություն

Հայաստանի «Արմաթ» թիմը՝ Սլովենիայում կայացած ռոբոտաշինության բաց մրցաշարի չեմպիոններ․ «Դպրություն»

Ռոբոտաշինության բաց մրցաշարը Սլովենիայում միավորել էր տեխնոլոգիայով հետաքրքրված երիտասարդ տաղանդների՝ տարբեր երկրներից։ Սա հարթակ է, որտեղ աշակերտները և երիտասարդ ինժեներները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց ռոբոտաշինական նախագծերը, որոնք լուծում են արդիական խնդիրներ՝ գիտության, շրջակա միջավայրի, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։

Հայաստանը ներկայացնում էին Այգուտ գյուղի և Երևանի թիվ 131 դպրոցների «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների պատանի ինժեներները։

Սլովենիայում կայացած մրցաշարին այս տարի մասնակցել է 214 թիմ՝ 45 երկներից։ Մեր երկրի պատանի ճարտարագետների թիմը տպավորիչ հաղթանակ է գրանցել։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են՝ Սլովենիայում Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայի բաց մրցաշարի չեմպիոններ, Այգուտ գյուղի դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի ճարտարագետներ Արարատ Բայանդուրյանը, Գրիգոր Խոջայանը, հայկական թիմի մարզիչ-խմբավար Շահեն Արաբաչյանը, ԱՏՁՄ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ղեկավար Մայա Շահումյանը։

Կարդացեք նաև

Back to top button