
Իսրայելի բանակը ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է հուսիների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ, հաղորդել է ապստամբների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։
«Անսար Ալլահ» շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիայի խոսքով՝ հուսիների ՀՕՊ համակարգերը գործում են՝ դիմադրելով իսրայելական ինքնաթիռների հարձակմանը։
«ՀՕՊ համակարգերը գործում են իսրայելական ինքնաթիռների դեմ, որոնք ագրեսիվ գործողություններ են իրականացնում մեր երկրում», — գրել է նա իր Telegram ալիքում։




