Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են Վաշինգտոնի հռչակագրից հետո ստեղծված նոր իրավիճակի, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների, ռիսկերի և հնարավորությունների մասին:
Սուքիասյանի խոսքով` Վաշինգտոնի հռչակագրով Հայաստանը ճեղքում է ռուս-թուրքական 200-ամյա գործարքը։ Ըստ քաղաքագետի, Թուրքիան այս հռչակագրով չափավորվում է: Հռչակագիրը կարող է ձեռնտու լինել նաև Թուրքիային, բայց առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին:




