
Սեպտեմբերի 13-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ մարզաձևի IT Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև, ինչպես նաև ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։
Հինգերորդ հոբելյանական առաջնությունն իրականացնելու է LaserWar Armenia-ն, այն իրենից ներկայացնելու է ռազմատակտիկական խաղ-մրցաշար։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։
Մրցաշարին առանձին թիմերով կմասնակցեն ՏՏ, Web3 և ֆինտեխ համայնքի ներկայացուցիչները:
«Երկու ամիս շարունակ Հայաստանի տարբեր ոլորտների տաղանդները կդառնան հրամանատարներ: 16 թիմերի շուրջ 300 մասնակից իրենց ուժերը կչափեն լազերային մարտերում»,- հայտարարել են առաջնության նախաձեռնողները։
Մրցաշարի հաղթող թիմերը կստանան դրամական պարգևներ, լավագույն խաղացողները՝ նվերներ։ Իսկ բոլոր մասնակիցները ամեն խաղից հետո կստանան իրենց խաղային արդյունքների անհատական վիճակագրությունը՝ ստուգելու ու հետագայում զարգացնելու ռազմավարական գիտելիքները։




