Ձեր փաստաբանը

Ինչպե՞ս ճիշտ սկսել բիզնես․ իրավական տեսանկյունից․ «Ձեր փաստաբանը»

Նորաստեղծ բիզնեսի համար կարևոր է իրավական տեսանկյունից ուշադրություն դարձնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝

  • կազմակերպաիրավական ձևը,
  • ներքին փաստաթղթերի առկայությունը,
  • առևտրային նշանը,
  • արտոնագրի առկայությունը և այլն։
  • Ինչքանո՞վ կարևոր են սրանցից յուրաքանչյուրի պահպանումը պրակտիկայում։
  • Կարո՞ղ է քայլերի պահպանությունը նպաստել բիզնեսի հաջողությանը կամ հակառակը առաջացնել իրավական խնդիրներ։
  • Անդրադառնանք առանձին-առանձին։ Ինչպե՞ս ընտրել բիզնեսի ճիշտ կազմակերպաիրավական ձևը։ Ո՞ր դեպքերում ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և ԱՁ։
  • Կարևոր է նաև բիզնեսի անվանման ընտրությունը, որ չպարունակի արգելված բառեր, կամ մոլորեցնի սպառողին կամ եթե պարունակի «Հայաստան», «հայկական» և այլ բառեր, ապա օգտագործման համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան մարմինների հատուկ թույլտվություն։
  • Ինչպե՞ս է ստուգվում առկա անվանումների ցանկը և ինչպե՞ս է ստացվում նշված դեպքերում թույլտվությունը։
  • Ինչպիսի՞ն է հարկման համակարգը բիզնեսի համար և ո՞ր դեպքերում ու ի՞նչ ժամկետներում է ներկայացվում իրական շահառուների հայտարարագիրը։
  • Ի՞նչ անհրաժեշտ ու լրակազմ ներքին իրավական փաստաթղթեր են անհրաժեշտ բիզնեսի համար․ պայմանագրեր, արձանագրություններ և այլն․ Ապրանքային նշանի գրանցումը թույլ է տալիս բացառիկ իրավունքով կիրառել այդ նշանը և արգելել վերջինիս օգտագործումը երրորդ անձանց կողմից։ Խնդրում եմ ներկայացրեք ինչպե՞ս գրանցել ապրանքային նշան և ի՞նչ պետական վճարումներ են անհրաժեշտ։
  • Գործունեության որոշ տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ է ստանալ լիցենզիա։ Օրինակ, դեղերի արտադրություն, դեղատնային գործունեություն, արտարժույթի առուվաճառք, բանկային, վարկային կազմակերպության գործունեություն, կրթական ծրագրերի կազմակերպում, վտանգավոր թափոնների գործածություն, շահումով խաղերի, խաղատների գործունեության և այլն։ Ամբողջական ցանկը նախատեսված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում։ Ովքե՞ր կարող են ստանալ լիցենզիա և ի՞նչ կարգով։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը փաստաբան, կորպորատիվ իրավաբան, արտոնագրված հաշտարար Ավետիք Հարությունյանն է։

Կարդացեք նաև

Back to top button