Նորվեգիայում երկուշաբթի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո պարզ է դառնում, որ վարչապետ Յոնասա Ստյորեի աշխատավորական կուսակցությանը կշարունակի պահպանել իշխանությունը, հայտնում է BBC-ին։
Աշխատավորական կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է քվեների 26 տոկոսը եւ 169 տեղանոց խորհրդարանում կունենա 53 տեղ։ Նրան կաջակցեն նաեւ խորհրդարան անցած չորս այլ ձախ կուսակցություններ եւս, որոնց ձայները միասին Ստյորեի համար խորհրդարանական մեծամասնություն կապահովեն։
Այս ընտրություններում լուրջ հաջողության է հասել Առաջընթացի կուսակցությունը։ Հակամիգրանտական գաղափարն առաջ մղող այս կուսակցությունը 2021 թվականի համեմատ կրկնապատկել է իր ձայները։
Նորվեգացի քաղաքական մեկնաբանները կարծում են, որ ձախ կոալիցիայի հաջողության պատճառը ոչ թե ներքին, այլ արտաքին հանգամանքներն են։ Ընտրողները որոշել են, որ Եվրոպայում պատերազմական իրավիճակի եւ ԱՄՆ-ում Թրամփի կառավարման շրջանում երկրին պետք են արտաքին քաղաքականության մեջ փորձառու մարդիկ։
Ստյորեին օգնել է նաեւ Յենս Ստոլտենբերգին ֆինանսների նախարար նշանակելու որոշումը։ Ստոլտենբերգը, որը եղել է Նորվեգիայի վարչապետ, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, մեծ հեղինակություն ունի երկրում։ Ի դեպ, Ստյորեն հենց Ստոլտենբերգի կառավարությունում եղել է արտաքին գործերի նախարար։




