Ճոճվող կամուրջն իրար է միացնում Նոր և Հին Խնձորեսկները։ 2012 թվականին կառուցված կամրջի մի կողմում քարանձավային բնակավայրն է, որը վերջին բնակիչը լքել է 1985 թվականին, իսկ մյուս կողմում՝ ժամանակակից Խնձորեսկը։ Այսօր Հին Խնձորեսկում վերականգնման աշխատանքներ են ընթանում․ մաքրվում են տապանաքարերը, ստեղծվում են զբոսաշրջային նոր երթուղիներ, տեղադրվում են տեղեկատվական վահանակներ։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է մուտքը դարձնել վճարովի՝ ապահովելով նաև անվտանգության ու զբոսաշրջային ամբողջական ենթակառուցվածքներ։
մեկ րոպեից էլ քիչ




