ԿարևորՄիջազգային

Հոնկոնգի դպրոցները փակվել են «Տապահ» փոթորկի մոտենալու պատճառով

Հոնկոնգում այսօր փակվել են դպրոցները, խանութներն ու գրասենյակները դադարեցրել են աշխատանքը՝ «Տապահ» արևադարձային ուժեղ փոթորկի քաղաքաին մոտենալու հետևանքով։

Փոթորիկը գտնվել է մոտ 170 կմ (106 մղոն) հեռավորության վրա և ուղեկցվել ուժեղ քամիներով ու տեղատարափ անձրևներով, ինչն ազդել է ֆինանսական կենտրոնի մեծ մասի վրա։

Չեղարկվել են որոշ չվերթներ։ Հակառակ անբարենպաստ եղանակին՝ վնասները, կարծես, նվազագույն են․ փողոցները հիմնականում հանգիստ են, հաղորդումներ սողանքների կամ խոշոր ջրհեղեղների մասին դեռևս չկան, գրում է Reuters-ը։

Տրանսպորտի մեծ մասը, այդ թվում՝ լաստանավերը, ավտոբուսներն ու տրամվայները, դադարեցրել են աշխատանքը, մինչդեռ մետրոն գործում է ավելի երկար ժամանակահատվածներով։

Հոնկոնգի աստղադիտարանը հայտնել է, որ «Թայֆուն 8»-ի երրորդ ամենաբարձր նախազգուշացման ազդանշանը կմնա ուժի մեջ առնվազն մինչև ժամը 11:00 (GMT 03:00)։ Գրասենյակներն ու խանութները կարող են վերաբացվել, եթե ազդանշանը նվազի, սակայն դպրոցները, ըստ քաղաքի կրթության բյուրոյի, փակ կմնան ողջ օրվա ընթացքում։

Երկուշաբթի առավոտյան Լանտաու կղզու մոտ գտնվող միջազգային օդանավակայանում գրանցվել էր 101 կմ/ժ արագությամբ կայուն քամի, իսկ առավելագույն պոռթկումները հասել էին 151 կմ/ժ-ի։

Իշխանությունները ժամը 4:55-ին հայտարարել էին նաև «Ամբեր» անձրևի նախազգուշացում, որը դասակարգման մեջ ամենացածր մակարդակն է։ «Տապահ»-ը մոտեցել է Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Թայշան քաղաքին՝ տեղական ժամանակով ժամը 8:50-ին։ Կանխատեսվում է, որ փոթորիկն աստիճանաբար կհեռանա Հոնկոնգից, նշված է աստղադիտարանի հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button