ԿարևորՄիջազգային

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել Կիևում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ժամանել Կիև Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար։ Նման առաջարկով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ Պուտինը կրկին հայտարարել է, որ Մոսկվան համարում է Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու «լավագույն վայրը»։

Միևնույն ժամանակ, նա խոստացել է, որ Զելենսկիին կտրամադրվի «100%» անվտանգության երաշխիք, եթե նա գա Ռուսաստանի մայրաքաղաք։

«100% երաշխիք… Եթե ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», — ընդգծել է Ռուսաստանի նախագահը։

Միևնույն ժամանակ, նա Զելենսկիի հետ այլ երկրներում հանդիպելու առաջարկներն անվանել է «չափազանց»։

«Նա (Վլադիմիր Պուտինը — խմբ.) կարող է գալ Կիև»,- ի պատասխան ասել է Ուկրաինայի առաջնորդը ABC News-ին տված հարցազրույցում։

«Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրն ամեն օր ենթարկվում է հրթիռային հարձակումների։ Ես չեմ կարող գնալ այս ահաբեկչի մայրաքաղաք»։

Զելենսկու խոսքով՝ Պուտինը «հասկանում է դա»։ Զրույցի ընթացքում Ուկրաինայի առաջնորդը բազմիցս կրկնել է, որ Պուտինը չի ցանկանում հանդիպել իր հետ և դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Պուտինը «խաղեր է խաղում Միացյալ Նահանգների հետ»։

Կարդացեք նաև

Back to top button