ԿարևորՄիջազգային

Թրամփը չի ցանկանում վատացնել Պուտինի հետ հարաբերությունները

Դոնալդ Թրամփը ավելի ու ավելի հոռետեսորեն է վերաբերվում Ուկրաինայի պատերազմի կարգավորման միջնորդության հաջողությանը կամ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման կազմակերպմանը, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան ներկայացուցիչների։

Ի պատասխան՝ եվրոպացի մի պաշտոնյա NBC-ին հայտնել է, որ հիասթափությունը նրանից է, որ Սպիտակ տունը Ռուսաստանի դեմ նոր, նշանակալի պատժամիջոցներ չի կիրառում, որպեսզի հարկադրի դադարեցնել պատերազմը։

Նման որոշման պատճառն այն է, որ Թրամփը վերջերս իր խորհրդականներին հայտնել է, որ վճռական է Պուտինի հետ հարաբերությունները չվատացնել, հեռուստաալիքին հայտնել են վարչակազմի երկու աղբյուրներ։

Թեեւ պատժամիջոցները գործիք են, որ կարող են Պուտինի ստիպել զիջումների գնալ, սակայն դրանք ունե նաեւ հակառակ կողմ. ցանկացած սրում կարող է հարցականի տակ դնել Թրամփի դերը որպես արդար միջնորդ, NBC-ին ասել է ամերիկացի պաշտոնյա։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն ճիշտ պահին և «չեղյալ հայտարարվեն»՝ առաջընթացի հասնելու հետ զուգահեռ։

Կարդացեք նաև

Back to top button