Իրանն ավելի վտանգավոր է, քան ԻՊ-ն. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարծում է, որ Իրանն ավելի վտանգավոր կդառնա, քան «Իսլամական պետություն» խմբավորումն է, եթե միջազգային միջնորդ «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և Թեհրանի միջև համաձայնություն կնքվի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք կանգնած ենք համաշխարհային ուժերի հետ համաձայնության կնքման վտանգի առաջ, որն Իրանին կթողնի միջուկային պետություն դառնալու շեմին: Թեհրանը կունենա հազարավոր ցենտրիֆուգներ, որոնց օգնությամբ նա կկարողանա կարճ ժամանակում ատոմային ռումբ ստեղծել»,- ասել է նա:
«Դա վտանգ է ողջ աշխարհի համար, հատկապես՝ Իսրայելի։ Դա շատ ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետության» կողմից եկող սպառնալիքը»,- հավելել է Նեթանյահուն:
Դա արդեն Նեթանյահուի նման առաջին հայտարարությունը չէ: Իսրայելի վարչապետը նաև խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային թույլ չտալ Իրանին միջուկային զենք մշակել: